Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Փայլանը պահանջում է, որ Թուրքիայում տեղի ունենան Պոլսո հայոց պատրիարքի ժողովրդավար ընտրություններ

Հուլիս 05,2019 01:16

Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հուլիսի 4-ին Ստամբուլում կայացած Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններին:

Հայ պատգամավորը ընտրությունների արդյունքում տեղապահ ընտրված Սահակ եպիսկոպոս Մաշալյանին շնորհավորելով, ասել է:

«Նախևառաջ կարևորում եմ, որ պատրիարքի տեղապահի ընտրությունները հնարավոր եղավ անցկացնել։ Շնորհավորում եմ նորընտիր պատրիարքի տեղապահին, սակայն ընտրությունները սխալ են ընթացել։ Պատրիարքի տեղապահի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին Թուրքիայում ծնված հոգևորականները, կամ էլ այն հոգևորականները, որոնց հայրերը Թուրքիայի հայ քաղաքացիներ են»։

Փայլանը հիշեցրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը այդպես էլ չի պատասխանել իր այն հարցապնդմանը, թե ինչու էր պետությունը միջամտել տեղապահի ընտրություններին և մեկ շաբաթով հետաձգել։

Նա հավելել է, որ այժմ իրենք պահանջում են, որ Թուրքիայում տեղի ունենան Պոլսո հայոց պատրիարքի ժողովրդավար ընտրություններ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031