Լողի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Բարսեղյանը Կազանում մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնության 100 մետր ազատ ոճի կիսաեզրափակչում թարմացրեց այսօր ցերեկը սահմանած Հայաստանի իր իսկ ռեկորդը (0.50.72): Շնորհալի մարզիկը ցույց տվեց 0.50.35 արդյունք եւ 80 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը: Արթուր Բարսեղյանի արդյունքները շատ մոտ էին եզրափակիչ մտած ութ լողորդների արդյունքներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ