Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մոսկվաբնակ գործարարին չեն թույլատրում վերանորոգել «Վառեմ-մարեմի» փլուզվող պաշտգամբը (տեսանյութ)

Հուլիս 04,2019 20:55

Անցած տարի ծննդավայրում՝ Վահրամաբերդում, «Հեղնար աղբյուրը» վերակառուցած մոսկվաբնակ գործարար Արթուր Գալստյանը պատրաստ է վերանորոգել նաև Գյումրու կենտրոնական «Գորկա» զբոսայգում գտնվող «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբը, որը փլուզման եզրին է։

Այս մասին այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան տոնակատարության ժամանակ լրագրողներին  տեղեկացրեց Արթուր Գալստյանը։

Նա ասաց, որ պատշգամբը վերանորոգելու մտադրությունը քննարկել է դեռ նախորդ տարի՝ այն ժամանակվա Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ։

«Պատշգամբը միայն վերականգնելով չէ, ամեն տեղ էլ պատշգամբ կա, պիտի այնպես վերանորոգել, որ զգացվի՝ ֆիլմի հետ կապ ունի։ Չգիտեմ՝ խնդիրներ շատ կան կապված պատշգամբի հետ։ Էնքան բան են ասում, որ չեմ հասկանում իմաստը, պատշգամբն այդպես պահում, փչացնում են, սպասում են լրիվ փլվի՞, նոր վերանորոգե՞ն։ Եթե խնդիրը գումարն է, ես ասացի՝ պատրաստ եմ վերանորոգել, թույլ տվեք, միայն թույլ տվեք, վերանորոգեմ։ Ասում են՝ շենքն ունի սեփականատեր, պատկանում է մի քանի հոգու, խնդիր կա։ Ես առաջարկեցի՝ հավաքեք սեփականատերերին, շենքը չի կարող հարյուր սեփականատեր ունենալ, երկու-երեք մարդ կլինեն, կասենք ՝ թող այդ հատվածը հատկացնեն, մենք չենք ուզում մեզ որպես սեփականություն, թույլ տվեք վերանորոգել, ափսոս է։ Բոլորը միայն գրում են, խոսում են՝ պատշգամբը, պատշգամբը․․․ էս վերջերս էլի չգիտեմ ով էր գրել՝ վերջ, վերանորոգում ենք, ամեն ինչ ընտիր է, բայց ես ընտիր բան չեմ տեսնում, ամեն օր պոկվում, ընկնում է»,-ասում է Արթուր Գալստյանը։

Գործարարն ասաց, որ նորից է քննարկելու այս թեման, նորից է  առաջարկելու։

Լրագրողներից մեկի հարցին՝ միայն պատշգա՞մբն է վերանորոգելու, թե՞ շենքը ևս, պատասխանեց․«Հեղնար աղբյուր»ը ո՞նց եք տեսնում՝ ֆիլմի մեջ ու հիմա, տարբերություն զգո՞ւմ եք,  համարյա չկա, չէ՞, նույն բանն է, նույնի ձևի այս պատշգամբը լինի, պատշգամբն իր պատուհաններով, էլի ինչ-որ բաներ մտածել եմ, բայց  չեմ ուզում ամբողջովին ասել»,-ասաց Արթուր Գալստյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարում՝ ձախից երկրորդը Արթուր Գալստյանն է

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031