Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արվեստագետին խոչընդոտում են սիմպոզիում անցկացնել (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 04,2019 19:43

ՀոԱմեն ամառ «Մունետիկ» ՀԿ-ն Ապարանին հարակից Լուսագյուղ գյուղի հարևանությամբ գտնվող անտառում իրականացնում է խեցեգործության սիմպոզիում, սակայն  այդ սիմպոզիումի անցկացմանը այս տարի դարձյալ փորձել են խոչընդոտել: Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մունետիկ» ՀԿ նախագահ, արվեստագետ Հրաչյա Համբարձումյանը:

«Ամեն տարի Հայանտառ ՊՈԱԿ-ի հետ կնքում ենք պայմանագիր՝ այնտեղ սիմպոզիումներ անցկացնելու համար: Խնդիրներ այդ հարցով միշտ լինում են, բայց այս տարվա խնդիրն այն էր, որ պարզվում է՝ այդ տարածքը վարձակալվել է: Մեր ակտիվ միջամտությամբ պարզվեց, որ 16 տարի մեզ խանգարել են տեղի աշխատակիցները, հատկապես՝ անտառի պահակը։ Միանշանակ կարծում եմ՝ այնտեղ հովանավորյալ մարդիկ կան: Այդ տարածքը կոնկրետ Աղվան Արամյանին է պատկանում, բայց իրականում պարզվեց, որ դա ընդհանրապես իրենց տարածքի մեջ չի մտնում, և օրենքով է արգելված այդ տարածքը որևէ մեկին տրամադրել:  Ակնհայտ դարձավ խնդրի էությունը, և մենք փորձեցինք խնդիրը լուծել, իրենք խոստացան թույլտվություն տրամադրել, բայց  նորից խնդիր են առաջացնում:  Մենք արդեն դիմեցինք ԱԺ պատգամավոր, մշակույթի հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանին»,- ասաց Հրաչյա Համբարձումյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ «Լրագրողներ՝ հանուն իրավունքների» կայքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031