Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտալ և ներդրումային լայնածավալ ծրագրերի մեկնարկ կրթական և մարզական հաստատություններում

Հուլիս 04,2019 18:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ` Կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով`

·         ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում

նախատեսվում է  իրականացնել կառուցման, վերանորոգման,  նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ:

·         Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ,

·         դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284 ինժեներական լաբորատորիաներիձեռքբերման համար` 834, 25 միլիոն դրամ։

Լայնածավալ նախագծային աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հատկացվել են.

·         5 ավագ դպրոցի նոր շենքերի` Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան  թիվ 139 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցների կառուցում`  129,82 մլն դրամ,

·         6 ավագ դպրոցի վերակառուցում` 90,72 մլն դրամ,

·         40 դպրոցի մարզադահլիճների նորոգում` 100 մլն դրամ,

·         10 դպրոցում նոր մարզադահլիճների կառուցում` 54,30 մլն դրամ,

·         ավտոճարտարագիտության գերազանցության կենտրոնի վրանորոգում` 5 մլն դրամ,

·         Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի վերանորոգում` 12,53 մլն դրամ,

·         Երևանի պետական կոնսերվատորիայի շենքի վերանորոգում` 32,64 մլն դրամ,

·         Գորիսի պետական համալսարանի շենքի վերանորոգում` 6,80 մլն դրամ,

·         Զեյթունի ուսանողական ավանի շենքի վերանորոգում` 11,5 մլն դրամ

·         Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանի և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի հիմնանորոգում` 32,94 մլն դրամ,

·         Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային քոլեջներում նոր մասնաշենքերի հիմնանորոգում, գոյություն ունեցող նախագծերի վերանայում` 2 մլն դրամ,

·         խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով 30 դպրոցում համապատասխան պայմանների ստեղծում` 8,5 մլն դրամ,

·         10 ավագ դպրոցի շենքային պայմանների բարելավում` 28,30 մլն դրամ, 

·         Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բակում մետաղասարքավորումներով դահլիճի կառուցում`9,17 մլն դամ,

·         հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցում` 8,68 մլն դրամ,

·         թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցում` 3,5 մլն դրամ:

Աշխատանքների գերակշիռ մասը նախատեսվում է իրականացնել 2019-2020 թվականներին, իսկ որոշ ծրագրերի ավարտը նախանշվում է մինչև 2022 թվականը: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031