ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։
Նախարար Պապիկյանը կարևորել է Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման ոլորտում «Վեոլիա» ընկերության ծավալած երկարամյա գործունեությունը և ընդգծել հավատարմագրային համաձայնագրի շրջանակներում համակարգի արդիականացմանն ուղղված երկկողմ համագործակցության հիմքերը խորացնելու փոխադարձ շահագրգռվածությունը։
Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը հյուրի հետ քննարկել է ջրամատակարարման արդյունավետության բարձրացման և կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային նախագծերին, կատարողական ցուցանիշներին, սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման և վերամեկնարկման հնարավորություններին։
Հասարակայնության հետ կապերի բաժին
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն