Հուլիսի 4-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Մուսաելյան փողոցում գտնվող կահույքի սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» մակնիշի (վարորդ՝ Հ.Պ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ՝ Ս.Ն.) ավտոմեքենաները. «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս.Ն.-ն տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իրականացրել հերթապահություն՝ մինչ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն