Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիթեքը» քաղաքապետարանին դատի է տվել՝ իրենից գանձած տույժ տուգանքները վերադարձնելո՞ւ

Հուլիս 04,2019 18:13

«Ենթադրում եմ, որ «Սանիթեքն» ուզում է վերադարձնել այն գումարները, որոնք քաղաքապետարանը պահել է, որպես տույժ չկատարված կամ թերի կատարված աշխատանքների համար»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, մամուլից է տեղեկացել «Սանիթեքի» հայցի «մոտավոր բովանդակության մասին», որը գումարների գանձման խնդիր է պարունակում:

Մեր հարցին՝ քաղաքապետարանը տեղյա՞կ չէ կոնկրետ ինչ հիմքով է սանմաքրում իրականացնող ընկերությունը՝ «Սանիթեքը», քաղաքապետարանին դատի տվել, Հակոբ Կարապետյանն ի պատասխան ասաց. «Կարող եմ միայն մեկնաբանել, որ քաղաքապետարանը Սանիթեքի նկատմամբ պայմանագրից բխող իր պարտավորությունները կատարել է, իսկ, եթե եղել են տույժեր կամ պահումներ, դրանք եղել են փաստարկված եւ հիմնավորված»:

Հիշեցնենք, որ օրերս դատական տեղեկատվական համակարգում տեղեկություն է հրապարակվել, որ «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը եւ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը դատական հայց են ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Ըստ հայցի՝ Սանիթեք ՍՊԸ–ն պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել 40 միլիոն դրամ, իսկ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ–ն՝ 24 միլիոն դրամ։

«Սանիթեք» ընկերությունից Aravot.am-ի հեռախոսազանգերին չպատասխանեցին: Ընկերության պատասխանատուներից հետաքրքրվելու էինք՝ ինչ հիմքով են դատի տվել Երեւանի քաղաքապետարանին:

Ավելի վաղ «Սանիթեք» ընկերության տնօրինության կողմից տարածվել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Ի պատասխան բազմաթիվ լրատվականների հարցադրումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ ընկերությունն այս պահին չի կարող տալ որևէ մեկնաբանություն՝ ելնելով տեղի ունեցող գործընթացների շահերից և իրավական արգելքներից։ Առաջիկայում «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները հրապարակային հանդես կգան՝  բոլոր հարցերին պարզաբանում տալու նպատակով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031