Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ Հայաստան» կուսակցությունը պահանջում է նախաձեռնել 907 բանաձևի ամբողջական վերագործարկման շուրջ քննարկումներ ԱՄՆ Սենատում

Հուլիս 04,2019 17:53

«Մեկ Հայաստան» կուսակցության  նախագահ Արթուր Ղազինյանի շնորհավորական ուղերձը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 243-րդ տարեդարձի առթիվ

 04․07․2019թ․

Շնորհավորում եմ Ամերիկյան ազգին անկախության տոնի առթիվ:

Կարծում եմ, որ հուլիսի 4-ը տոն է ոչ միայն Ամերիկայի ժողովրդի, այլ նաև ողջ ազատ աշխարհի համար, և հատկապես, այն բոլոր ազգերի ու ժողովուրդների, որոնք մարտնչել են հանուն ազատության և անկախության` անցնելով մաքառման դժվարին և երկար ճանապարհ: Հայ ժողովուրդն, անտարակույս, պատկանում է այդ ժողովուրդների թվին:

Մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ կայուն և հետևողական զարգացող հարաբերությունները և այս իմաստով, որպես «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, չեմ կարող սահմանափակվել միայն բարեմաղթանքներով, այլ հարկ եմ համարում կոնկրետ նախաձեռնություններով և գործողություններով նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը:

Այս առաքելության շրջանակներում օրերս նամակով պաշտոնապես դիմել եմ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության ղեկավար, սենատոր Միտչել Մակկոնելլին` խնդրելով և պահանջելով նախաձեռնել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ. ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի ամբողջական վերագործարկման շուրջ քննարկումները ԱՄՆ սենատում:

Հիշեցնեմ, որ այս բանաձևը արգելում էր ԱՄՆ գործադիր իշխանությանը «Ազատության աջակցության ակտի» շրջանակներում որևէ աջակցություն տրամադրել Ադրբեջանին` Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորած ագրեսիայի և բռնությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հակաօրինական շրջափակման պատճառով: 907 բանաձևը կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականության զսպման և Արցախի ժողովրդի կողմից իր գոյության և իր պատմական հայրենիքում խաղաղ կենսագործունեության երաշխավորման համար:

Ադրբեջանական լոբբիստները, ներառյալ նավթային ընկերությունները, ջանք ու ռեսուրսներ  չխնայեցին 907 բանաձևը չեղարկելու համար, ինչը տվեց իր արդյունքը 2001թ. Ջորջ Բուշ Կրտսերի նախաձեռնությամբ այն շրջանցելու մասին Կոնգրեսի համապատասխան որոշմամբ: Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ նեո-պահպանողականները Ադրբեջանին դիտարկում էին որպես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համար կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը և առիթ դարձավ նշված բանաձևը մասամբ կասեցնելու համար: Որպես կասեցման հիմք, ԱՄՆ նախագահի վարչակազմը ներկայացրել էր Ադրբեջանի հավաստիացումներն այն մասին, որ Արցախի ժողովրդի նկատմամբ չի կիրառի որևէ ագրեսիվ գործողություն:

Սակայն 2016թ. ապրիլին ազատ Արցախի դեմ ուղղված ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիան ցույց տվեց, որ այդ բոլոր հավաստիացումները կեղծ էին, ինչը պետք է համարժեք արձագանք ստանա ազատ աշխարհի առաջնորդ ԱՄՆ կառավարության կողմից:

Լիահույս եմ, որ ԱՄՆ Սենատի Հանրապետական մեծամասնության առաջնորդը կըմբռնի պահի լրջությունը, Արցախի ժողովրդի գլխին կախված գոյության վտանգ, հատկապես՝ վերջին տարիներին Ադրբեջանում սկսված սպառազինությունների մեծածավալ ձեռքբերման և խիստ ռազմական հռետորաբանության շրջանակներում:

Նամակի պատասխանը ստանալուն պես հանրությանը կտեղեկացնեմ դրա բովանդակության մասին:

 Մ Ե Կ   Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն

 Ց Ե Ն Տ Ր Ի Ս Տ Ա Կ Ա Ն   Կ ՈՒ Ս Ա Կ Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031