Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետությանը պատճառվել է 107 մլն դրամի վնաս. քրեական հետապնդում է հարուցվել ապօրինի անտառահումների կապակցությամբ

Հուլիս 04,2019 17:39

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  մարզի տարածքում արձանագրված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի մթերման, անտառներ ոչնչացնելու, ինչպես նաև անտառտնտեսության իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու  119 դեպք, որոնցից 49-ով հարուցվել են քրեական գործեր:

Դրանց ճնշող մեծամասնությունը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումների) տարբեր մասերի հատկանիշներով, իսկ երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ընդ որում, քրեական գործի հարուցումը մերժված նյութերից 54 դեպքերով ծառահատումները եղել են ապօրինի: Դրանցով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 5.6 մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 429.300 ՀՀ դրամը:

Բուսական աշխարհին պատճառված վնասի վերոհիշյալ չհատուցված գումարները բռնագանձելու պահանջով Լոռու մարզի դատախազության կողմից առաջարկվել է հայց հարուցելու իրավասությամբ օժտված պետական մարմնին՝ ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Ապօրինի ծառահատումների փաստով հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 102 մլն  ՀՀ դրամ, որից վերականգնվել է մոտ 600 հազար ՀՀ դրամը: Ընդ որում, բացահայտված բոլոր քրեական գործերով, որոնցով չի հատուցվել պետությանը պատճառված վնասը, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել պատճառված վնասի չափով անձանց գույքին` ինչպես շարժական, այնպես էլ անշարժ, կալանք դնելու մասին:

Հիշյալ քրեական գործերով քրեական հետապնդում հարուցվել է 12 անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1 անտառապետի:

Հաշվետու ժամանակահատվածում 4 քրեական գործ 4 անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել  է դատարան, որոնցից երկուսի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել նաև նախորդ տարվանից փոխանցված 3 քրեական գործ՝ 3 անձանց վերաբերյալ:

Մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ մի շարք դեպքերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող որոշ անտառտնտեսություններում արձանագրվել է տևական ժամանակ մեծ քանակությամբ ծառահատումներ կատարելու և դրանք անտառտնտեսության տարածքից դուրս բերելու փաստեր, որոնք դուրս են մնացել անտառտնտեսության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների տեսադաշտից:

Ավելին՝ պարզվել է նաև, որ ապօրինի ծառահատման դեպքերին անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև նշված անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձինք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են պայքարելու անտառախախտումների դեմ: Ընդ որում, առանձին դեպքերում գրանցվել է նաև ապօրինի հատված ծառերի կոճղամասերը անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձանց կողմից քողարկելու դեպքեր:

Իրավասու պաշտոնատար անձանց կողմից անտառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող այս կամ այն անտառտնտեսությունում տեղ գտած բացթողումները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական ներգործություն միջոցներ կիրառելու նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան միջնորդագիր է հասցեագրվել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031