«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է լուսանկար, որտեղ Օշական գյուղում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում լողավազան կա տեղադրված:
Այդ առիթով տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետ Դ. Գևորգյանին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժելու համար:
Այն տեղադրվել է առանց լիազոր մարմնի թույլտվության և խաթարում է հուշարձանի արտաքին տեսքը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին