Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվում է, որ նվազագույն աշխատավարձ բարձրացնելու միջոցներ կան». Վահագն Խաչատրյան

Հուլիս 04,2019 17:15

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում ստացված գումարը գրեթե հավասարեցվում է միջին աշխատավարձի չափին: «Սա ողջունելի մոտեցում է, հուսամ՝ կառավարությունն այսպես կշարունակի»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նա:

Հիշեցնենք, որ 2020թ.-ի հունվարից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից նախատեսվում է դարձնել 68.000 դրամ:

Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ աշխատավարձի դերը տնտեսական կյանքում նախկինում վերացած էր. «Կապիտալի բեւեռացումը եւ սոցիալական անարդարությունը տեղի են ունեցել նաեւ այդ հետեւանքով»:

Ըստ տնտեսագետի՝ ներկայումս շահարկվում է հարցը, թե նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետբյուջեի վրա ինչ բեռ է ավելացնելու. «Գտնում եմ, որ հիմա պետք է օգտագործենք այս հնարավորությունը՝ տնտեսությունում աշխուժություն մտցնելու համար: Սա այն հնարավորություններից է, որի դեպքում պետությունն իր լծակներն է օգտագործում: Երբ նվազագույն թոշակը բարձրացվեց, պարզվեց, որ կարող էին դա անել, բայց չէին անում: Նույնն էլ այս դեպքում է: Պարզվում է, որ միջոցներ կան նվազագույն աշխատավարձ բարձրացնելու»:

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսության վրա դրական է ազդելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031