Կազանում մեկնարկած ջրային մարզաձեւերի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր լավագույն լողորդ Արթուր Բարսեղյանը 100 մետ ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 0.50,72 վայրկյանում, սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ եւ մտավ կիսաեզրափակիչ:
Էդուարդ Ճաղարյանը նույն մրցատարածությունում 0.55,98 արդյունքով որակավորման փուլը չանցավ:
Մեր լողորդները 4×100 մետր ազատ ոճով խառը փոխանցալողում 3.45.68,14 արդյունքով զբաղեցրել են 14-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ