Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ում մտահոգված են. ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը եւ ՆԱՏՕ-ի զորավարժությունները լարվածությունը մեծացնում են

Հուլիս 04,2019 16:56

ՀԱՊԿ անդամ երկրներում մտահոգված են ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելով եւ ՀԱՊԿ սահմաններին մոտ անցկացվող ՆԱՏՕ–ի զորավարժությունների հաճախականությամբ: Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Նա ասաց, որ ՀԱՊԿ-ում կայացվող որոշումները ուղիղ համեմատական են աշխարհաքաղաքական զարգացումներին եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությանը: Տվյալ նիստում հստակեցվել են կառույցի անելիքները 2020 թվականի կտրվածքով, նաեւ հստակեցումներ են մտցվել 2019-ի ծրագրերում: 2019-ին, ՀԱՊԿ անդամ չորս երկրներում`ՌԴ, Բելառուս, Ղրղզստան եւ Տաջիկստան, կանցկացվեն զորավարժություններ: Այդ զորավարժություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցի 12 հազար մարդ:

Բիշքեկում մայիսին կայացել էր ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ: Ամփոփելով նիստի արդյունքները, բանախոսն ասաց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում են, մասնավորաբար, Աֆղանստանում տիրող իրավիճակն ու դրա ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա։

Վալերի Սեմերիկովի գնահատմամբ, Կովկասյան ուղղությամբ պահպանվում է լարվածությունը` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու հետ, ինչպես նաեւ, Վրաստանի տարածքում ՆԱՏՕ–ի ռազմական հաստատման գործընթացի եւ հաճախակի դարձած զորավարժությունների պատճառով: ՀԱՊԿ–ին անհանգստացնում է նաեւ Արեւելյան Եվրոպայում, Ռուսաստանի եւ Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ–ի զորավարժությունների հաճախականությունը։

Ըստ նրա, բիշքեքյան նիստում, որոշումներ են ընդունվել`ուղղված ընթացիկ սպառնալիքների եւ մարտահրավերների չեզոքացմանը։ Այս համատեքստում նա կարեւոր է համարում ՀԱՊԿ անդամ երկրների գործունեության արտաքին քաղաքական համակարգումը։

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին շրջանի լարվածությանը եւ այդ համատեքստում ՀԱՊԿ-ի անելիքներին վերաբերվող հարցին, Վալերի Սեմերիկովն ասաց, որ չի հիշում ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների խորհրդի որեւէ նիստ, որտեղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չքննարկվի: Նա հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ի եւ ՀԱՊԿ անդամ ԱԳ նախարարների մակարդակով մի քանի հայտարարություններ են արդեն ընդունվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031