«Իրավական ուղի» ՀԿ-ն այսօր խորհրդաժողով էր կազմակերպել՝ «ՀՀ սահմանադրություն. Կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով:
ԲԴԽ նախկին անդամ Գեւորգ Դանիելյանն ասաց. «Այսօր եթե որեւէ մեկին հարցնենք, ասենք ով է իրավասու ասելու, թե դատական համակարգի նկատմամբ վստահությունն ինչպիսինն է, երեւի թե կդժվարանանք պատասխանել, բայց բոլորն ընդունում են որպես իրողություն, որ այդ մասին խոսում են գործադիր իշխանությունից, օրենսդիր իշխանությունից, ընդ որում ոչ միայն խոսում են, այլեւ պահանջներ են ներկայացնում հրաժարականների տեսքով:
Ես, անկեղծ ասած, երբ լսեցի, որ մի քանի երիտասարդ պատգամավորներ մեր հրաժարականն են պահանջում, այդ օրը պատրաստվում էի հրաժարական տալ, բայց մտածեցի՝ մի փոքր պետք է համբերել։ Հրաժարականը միշտ էլ կարելի է տալ, բայց պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք ոնց որ թե կա։ Ես դրա համար հայտարարությամբ հանդես եկանք՝ նշելով, որ դա ձեր կարգավիճակից չի բխում։ Դուք խախտում եք օրենքը։ Երբ հանդարտվեց ամեն ինչ, մտածեցի՝ այ հիմա կարելի է հրաժարական տալ:
Դատարանների նկատմամբ վստահության վերաբերյալ որեւէ արտահայտություն գործադիր իշխանությունից չի կարելի անել, սա անթույլատրելի է: Եթե անգամ ասում եք, որ շատ ենք վստահում, սա էլ է անթույլատրելի, դրա համար կան անկախ փորձագետներ»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ