Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի աջակիցները Փաշինյանից պահանջում էին տեր կանգնել տված խոստումներին

Հուլիս 04,2019 15:47

Մինչ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ՝ կառավարության անդամները նիստի օրակարգն էին քննարկում, կառավարության շենքի առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Փաշինյանին դուրս էին հրավիրում հանդիպման՝ պահանջելով ազատ արձակել կալանավորված Քոչարյանին:
Բողոքի ցույցի մասնակիցները եկել էին Քոչարյանի մեծադիր լուսանկարներով ու «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» բովանդակությամբ պաստառներով: Ցուցարարները հայտարարում էին, որ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Քոչարյանի գործն ամբողջությամբ դուրս է եկել իրավական դաշտից եւ գտնվում է քաղաքական տիրույթում:

Նրանք նաեւ պնդում էին, որ Քոչարյանը կալանքն ապօրինի է. «Կալանքի հիմքերից որեւէ մեկը որեւէ դատարան, որեւէ դատախազ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել հիմնավորել։ Փաստ է, որ նախագահ Քոչարյանը գտնվելով ազատության մեջ որեւէ անգամ չի խուսափել քննությունից, չի խոչընդոտել արդարադատության իրականացմանը, չի եղել նման փորձ։ Մինչդեռ իշխանությունների ճաշակով ու տրամաբանությամբ գործող դատարանները չեն ցանկանում համակերպվել այդ մտքի հետ»,-իրենց ելույթներում ասում էին ցույցի մասնակիցները՝ հիշեցնելով, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ է ներկայացել դատարան ու իրավապահ մարմիններին:

«Որոշումները, դատական ակտերը կայացնում են կառավարության շենքում: Վարչապետը պետք է հաշվի նստի իր իսկ տված խոստումների հետ»,- ասաց Քոչարյանի մեկ այլ աջակից: Այն դիտարկմանը, որ նախկին դատավորներն ու իրավապաշտպանները եւս հայտարարում էին,որ նախկին իշխանությունների, նաեւ Քոչարյանի օրոք դատարանները ենթարկվել են քաղաքական իշխանություններին, Քոչարյանի աջակիցն ասաց՝ «Ես չեմ ասում՝ իրավախախտումները եւ դատարանի ոչ անաչառ լինելը նորույթ է: Ես ասում եմ, որ դա եղել է եւ կլինի: Իդեալական դատական համակարգ հնարավոր չէ ունենալ: Կարող են լինել բացեր, բայց դրանք կարող են լինել լոկալ դրսեւորումներ: Մենք հիմա տեսնում ենք մի գործ, որը մեկ տարի է՝ գտնվում է այս գործընթացում եւ մեկ տարի է՝ իրականացվում է խելամտությունից դուրս գործընթաց»:

Մանրամասները՝ տեսանյութերում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031