Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի  և Սինգապուրի միջև կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր

Հուլիս 04,2019 15:27

 Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016 թ.-ից նախաձեռնել է Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներ: Այս ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության և սինգապուրյան կողմի միջև տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ:

Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նման համաձայնագրերի նպատակն է նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը,  հարկային մարմինների համար տեղեկատվության փոխանակմանը, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր ռիսկերը:

Բացի այդ,   ստեղծվում են նաև անհրաժեշտ նախադրյալներ ներդրումներին և արտահանմանը նպաստելու համար:  Նման համաձայնագիր Հայաստանը կնքել է արդեն 46 երկրների հետ:

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը՝ վարչապետի Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման գործընթացների շրջանակներում ծառայությունների ձեռք բերման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունների սահմանմամբ պայմանավորված՝ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում:

Հիմնավորման համաձայն՝ եվրապարտատոմսերի շուկայում գործառնությունները կարգավորվում են միջազգային կապիտալի շուկայում գործող կանոններով, որտեղ բոլոր մասնակիցների վարքագիծը խիստ որոշակի է:

Եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով երկրներն այդ կանոններին համապատասխան ընտրում են միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխողներ:

Ընտրության գործընթացն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ  է դրանք սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:  Համապատասխան որոշման ընդունումը հնարավորություն կտա եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով կարգավորել գործընկերների ընտրության հետ կապված առանձնահատկությունները:

Վարչապետի աշխատակազմ
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031