Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով գող» Անդիկի սպանության գործով հարցաքննվել են շենքի բնակիչները

Հուլիս 04,2019 15:15

Aravot.am-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի՝ «օրենքով գող» Անդիկի սպանության գործով հարցաքննվել են շենքի բնակիչները: Նրանք վարույթ իրականացնող մարմնին հայտնել են, որ ոչ մեկին չեն տեսել, ոչ մի բան չգիտեն:

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութի համաձայն, դեպքը տեղի է ունեցել շենքի բակի զրուցարանում, երբ սպանվածը մի քանի այլ անձանց հետ, ամենայն հավանականությամբ, թղթախաղ էր խաղում: Մեր տեղեկություններով, հարուցված քրեական գործով կասկածյալ դեռ չկա:

Ինչ վերաբերում է ոստիկանության հայտնաբերած մեքենային, որով Անդրանիկ Հարությունյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել, եղել է նրա հարեւանինը, որը նույնպես հարցաքննվել է որպես վկա:

Հիշեցնենք, որ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում էր, որ ՀՀ ոստիկանության բոլոր օպերատիվ ծառայությունները ձեռնարկում են հնարավորը՝ առանձնապես ծանր հանցագործությունը արագ բացահայտելու եւ այն կատարած անձին րոպե առաջ հայտնաբերելու ուղղությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031