Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ որեւէ մեկը վարչապետի շրջապատում չգտնվեց, որ նրան ասի՝ այս քայլից եկեք ձեռնպահ մնանք». Դավիթ Հարությունյան

Հուլիս 04,2019 15:03

Այսօր արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրուցում խոսելով վեթթինգի մասին՝ ասաց. «Վեթթինգի նախադրյալներ չկան Հայաստանում: Գործիքները, որոնք առկա են, թույլ են տալիս բացահայտել ոչ իրավաչափ ճանապարհով ստացված գույքը, բացահայտել եւ քայլեր ձեռնարկել, ընդ որում, եթե որեւէ մեկը ջանք գործադրի ու բացի «Դատական օրենսգրքի» այն դրույթները, որոնք վերաբերում են դատավորի կողմից գույքի հայտարարագրմանը, նվերներ ընդունելուն եւ այլն, կբացահայտի, թե ինչպիսի կոշտ կարգավորումներ ենք մենք ուժի մեջ մտցրել 2018-ին: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեկը հիմա կկարողանա առաջարկել ավելի խորը մեխանիզմներ, ուղղակի այդ մեխանիզմները պետք է գործեն»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, այստեղ սահմանադրական կարգի տապալում տեսնո՞ւմ եք՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դա նուրբ իրավական կատեգորիա է: Այն, որ քաղաքական առումով անթույլատրելի քայլ էր, որ սա ճնշում էր դատարանների վրա՝ միանշանակ, հուսամ, որ նմանատիպ երեւույթներ մեզանում այլեւս չեն լինի, որովհետեւ յուրաքանչյուր նման երեւույթ անդառնալի հետք է թողնում երկրի վրա: Վտանգավոր քայլ ենք անում: Ցանկացած վտանգավոր քայլի վտանգը նրանում է, որ կգտնվի մի օր մեկը, հաջորդ իշխանությունները, որը կարող է դրա վրա ավելացնել հաջորդը: Երբ դու սկսում ես պլանկա իջեցնել, միշտ հնարավորություն կա, որ ինքն ավելի իջնի: Եթե որեւէ մեկը մտահոգ է մեր պետականության զարգացման պահպանման, ամրապնդման հարցերում, նա պետք է դեմ լինի նման մոտեցումներին: Ցավում եմ, որ որեւէ մեկը վարչապետի շրջապատում չգտնվեց, որ նրան ասի՝ այս քայլից եկեք ձեռնպահ մնանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031