Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 50 000 դրամով ավելացնում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը

Հուլիս 04,2019 15:00

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու,  նրանց  բարեկեցությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է 50 հազար դրամով ավելացնել վետերաններին տրվող պատվովճարի չափը:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով վետերանը ստանում է ամենամսյա պատվովճար, որի չափը 2015 թ. մայիս 1-ից սահմանվել է 50 000 դրամ:

2019 թ. պետբյուջեով վետերանների պատվովճարների համար նախատեսվել է 238,200.0 հազ. դրամ 397 շահառուի համար:

Մայիսի 1-ի դրությամբ փաստացի պատվովճար է վճարվել 318 վետերանի։ 2019 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում վետերանների պատվովճարի ծախսը կազմել է 84,607.0 հազ. դրամ, իսկ հունիս ամսվա ծախսը կանխատեսվում է շուրջ 15,000.0 հազ. դրամ։

Արդյունքում, 2019 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում պատվովճարի գծով ծախսը կանխատեսվում է շուրջ 100,000.0 հազ. դրամ։

Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է ավելացնել Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը 50 000 դրամով։

Արդյունքում, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը կկազմի 100 000 դրամ։

 

Վարչապետի աշխատակազմ
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031