Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«2020թ.-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կդառնա 68 000 դրամ». փոխնախարար

Հուլիս 04,2019 13:33

Ամենայն հավանականությամբ 2020թ. հունվարի մեկից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կդառնա 68.000 դրամ: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրինագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել և դարձնել 63 հազար դրամ: Կառավարությունն էլ լրացրել է օրինագիծը՝ եզրակացությունների արդյունքում առաջարկելով այդ շեմը եւս բարձրացնել եւ դարձնել 68.000 դրամ:

«Գտնում ենք, որ աշխատող մարդը աղքատության ցուցանիշից վեր կանգնած աշխատավարձ պետք է ստանա: Մասնավոր հատվածում մոտ 45 000 մարդու մասին է խոսքը, իսկ պետական ոլորտում՝ 35 000: Այդքան մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ: Սա սոցիալական խնդիր լուծելու համար է, ոչ թե իմ կամ պատգամավորի աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնություն»,-փաստեց փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

Նա հավելեց, որ օրինագիծը դեռ պետք է ներկայացվի ԱԺ-ի քննարկմանը՝ աշնանային նստաշրջանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031