Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանը ճահճացման լուրջ վտանգի առաջ է». Կարինե Դանիելյան

Հուլիս 04,2019 12:35

«Սեւանա լճի փոխարեն շուտով կարող ենք ճահիճ ունենալ: Այս մասին տարիներ շարունակ ասում էինք, մեզ ծաղրում էին, բայց այսօր մոտեցել ենք այդ կետին: Ցավոք»,-«Էկոլուր» մամուլի ակումբում փորձագետների հավաքի ժամանակ այսօր անդրադառնալով Սեւանա լճի ծաղկման ու ջրում թունավոր նյութերի կուտակման խնդրին, ասաց բնապահպան, ՄԱԿ-ի ազգային փորձագետ Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ դեռեւս 1964թ.-ից Սեւանը ծաղկել է, բայց կարճ ժամանակահատվածով. «Ներկայիս վիճակը երբեւէ չի եղել: Սա խոսում է ճահճացման լուրջ վտանգի մասին»:

Կարինե Դանիելյանը տեղեկացրեց, որ փորձագետներով կառավարությանն առաջարկում են գոնե այս տարի Սեւանից լրացուցիչ ջրառ չանել, քանի որ լիճն արձագանքում է դրան. «Ջուրը բարձրացնելու դեպքում ինքնամաքրման ներուժը մեծանում է, իսկ մակարդակի իջեցման դեպքում բացասական արդյունք է ստացվում: Մենք առաջարկում ենք զբաղվել նաեւ ոռոգման ցանցի կորուստներով, որովհետեւ Սեւանից ջուր վերցնելիս մեծ կորուստներ են գրանցվում: Ջրային կոմիտեն աշխատանք անում է, բայց ոչ այն ծավալով, որը պահանջում է Սեւանը»:

Կարինե Դանիելյանը հավելեց, որ կառավարությունից պահանջում են շտապ ստեղծել անկախ փորձագետների մասնագիտական հանձնաժողով. «Բոլոր ծրագրերը կան, բայց լճի վիճակը խիստ վատացել է, ուստի լրացուցիչ միջոցառումներ են պետք: Քիմիկոսներն ասում են, որ որոշակի նյութերով կարելի է վերջ տալ ջրում ծաղկած ջրիմուռներին, դա պետք է դիտարկել ու ուսումնասիրել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/490741241730384/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031