Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Գրիգորյան. նախագիծը վերաբերելու է այն անձանց, որոնց ունեցած գույքի եւ ֆինանսական միջոցների չափը կասկածի տեղիք է տալիս. «Հայկական ժամանակ»

Հուլիս 04,2019 12:23

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է եւ ներկայումս միջազգային փորձաքննության փուլում է։

Թեպետ նախագիծը դեռ խորհրդարան չի եկել, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ կարծում է, որ այն 1937 թիվ տանող նախագիծ է. «Այսինքն՝ հագուստը, որը կրում ես, պիտի ապացուցես, որ անաշխատ եկամուտ չէ. սա աբսուրդ է»,– հարցազրույցներից մեկում ասել է Զոհրաբյանը՝ նշելով, որ եթե միջազգային կառույցների նպատակը մեր երկրում արդարադատության ադեկվատ համակարգ ունենալն է, ապա նախագծի գնահատականը պետք է լինի բացասական։ Պատգամավորը նույնիսկ ասել է, թե այս նախագիծը երկիրը տանելու է «տոտալ կործանման»։

Այս կարծիքի հետ ամենեւին համամիտ չէ Սուրեն Գրիգորյանը։ Չանձնավորելով հենց Զոհրաբյանին՝ Գրիգորյանն ասաց, որ տարակուսելի է նման մեկնաբանությունը եւ այն հանգամանքը, որ կարելի է նախագծի վերաբերյալ արտահայտել կարդինալ կարծիք, երբ այն դեռ դրված էլ չէ օրենսդիրների սեղանին։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների փորձագիտական եզրակացությանը՝ Գրիգորյանը նկատեց, որ խոսքն անաչառ մասնագիտական գնահատականի մասին է։

«Ես չեմ կարծում, որ ԵԽ մեր գործընկերներն իրենց դիրքորոշումը եւ մասնագիտական եզրակացությունը պայմանավորելու են նրանով, թե իրենք մեր պետությանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ լավ են վերաբերում, թե վատ։ Ինձ թվում է՝ չափից շատ քաղաքականացված երանգ է տրվում, կարծում եմ, որ փորձագիտական եզրակացությունը լինելու է մասնագիտական կարծիք, այլ ոչ թե զուտ սուբյեկտիվ»,–ասաց Գրիգորյանը։

Թե ում է վերաբերելու նախագիծը՝ պատգամավորն ասաց, որ, ըստ նախնական տեղեկատվության եւ պատկերացումների այն վերաբերելու է այն անձանց, որոնց ունեցած գույքի եւ ֆինանսական միջոցների չափը կասկածի տեղիք է տալիս։

«Իրականում նախագծի վերաբերյալ այնքան թյուրըմբռնումներ կան։ Հաճախ նախագիծն անվանում են առանց դատարանի որոշման գույքի բռնագանձում։ Այստեղ կարեւոր սխալ կա. խոսքը ոչ թե առանց դատարանի որոշման գույքի բռնագանձման մասին է, այլ առանց դատավճռի։ Տարբերությունն այն է, որ դատական ակտերի շատ տեսակներ կան, որոնցից դատավճիռն այն նույն դատական ակտն է, որը կայացվում է քրեական գործի ավարտին, այսինքն, երբ անձը կամ մեղավոր, կամ անմեղ է ճանաչվում։ Հիմա այս նախագծի իմաստն այն է, որ անձը պետք է մեղավոր ճանաչվի այս կամ այն հանցագործության համար, որպեսզի այդ քաղիրավական գործընթացը հնարավորություն լինի սկսելու, բայց միեւնույն ժամանակ դա չի նշանակում, թե որեւէ մեկն իր սեփականությունից զրկվելու է առանց դատարանի որոշման»:

ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031