Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Ես երբեք որեւէ վիրավորանք կուլ չեմ տվել, բայց, հանուն թավշյա հեղափոխության, հանդուրժում եմ ամեն ինչ». «Ժողովուրդ»

Հուլիս 04,2019 12:13

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արթուր Իսպիրյանն է։ Նա անդրադարձել է իր թուլությանը, նշել, թե ինչպիսին է սիրո հարցում, խոստովանել, թե որն է իր բնավորության անտանելի գիծը։

-Ինչպես եք հանդուրժել հիմարներին։

–Դե, հանդուրժում եմ էլի։ Շրջապատիս էլ զսպում եմ, որ կողքիս մարդիկ էլ հանդուրժեն։ Կարծում եմ՝գլխի ընկնում եք, թե ինչ նկատի ունեմ։ Ես երբեք որեւէ վիրավորանք կուլ չեմ տվել, բայց, հանուն թավշյա հեղափոխության, հանդուրժում եմ ամեն ինչ։ Ուղղակի ասեմ, որ ես նաեւ հիշաչար եմ, երբեք չեմ մոռանում ոչ մի վիրավորանք, եւ վիրավորողները վաղ թե ուշ պատասխան են տալու։

–Եվ վերջում՝ ի՞նչն է Ձեզ երջանիկ դարձնում։

–Արդեն մեկ տարի է՝ ես եւ ընտանիքս երջանիկ ենք, քանի որ մեր երկիրը գնում է մեր երազած ճանապարհով։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031