Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե այս հարցի շուրջ իշխող քաղաքական ուժի ներսում տարաձայնություններ կան, ամեն ինչ պետք է շատ արագ հստակեցնել. «Հայկական ժամանակ»

Հուլիս 04,2019 11:57

Ընդդիմադիր շրջանակները խիստ ոգեւորվել են Սասուն Միքայելյանի վերջին հրապարակային հայտարարություններից ու դա ներկայացնում են որպես իշխող կուսակցության եւ քաղաքական թիմի ներսում առկա ակնհայտ տարաձայնությունների արդյունք, անգամ՝ լուրջ պառակտման ապացույց։ Ու թեեւ միջադեպի «արտաքին շերտը» Սասուն Միքայելյանը ու Կոտայքի մարզպետի անձնական հարաբերություններն էին, բայց ակնհայտ էր նաեւ, որ կա ավելի առարկայական բանավեճ։ Սասուն Միքայելյանը դա ձեւակերպեց մեկ նախադասությամբ՝ «մեր նպատակը մարդ փոխե՞լն է, թե՞ մարդկանց փոխելը»։

Սա իսկապես կարեւոր հարցադրում է։ Եթե փոքր-ինչ բացենք փակագծերը՝ խնդիրը հետեւյալն է. հեղափոխությունից հետո իշխանությունների խնդիրը հին պաշտոնյաներին նորերով փոխարինե՞լն է՝ հին համակարգը պահպանելով, թե՞ պետք է հին համակարգն ու «մարդկանց» (հասարակությունը) փոխել՝ օգտագործելով նաեւ «հին» պաշտոնյաներին ու նրանց փորձը։ Ավելի պարզ ասած՝ անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե՞ ընդամենը իշխանափոխություն։ Որովհետեւ եթե նպատակը մի քանի հարյուր առանցքային պաշտոնյաներին նորերով փոխարինելն էր՝ դա ընդամենը իշխանափոխություն է, իսկ եթե պաշտոնյաներին փոխելն ընդամենը միջոց է հասարակությունը փոխելու համար, ուրեմն տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն էր։

Վերադառնանք «նպատակը մարդ փոխե՞լն է, թե՞ մարդկանց փոխելը» հարցադրմանը։ Իհարկե, նպատակը մարդկանց փոխելն է, բայց շատ հաճախ հնարավոր չէ անել դա՝ աոանց «մարդ փոխելու»։ Ընդ որում՝ իշխանությունների համար շատ ավելի հեշտ կլիներ հեղափոխության արժեքները երկրորդ պլան մղելն ու ընդամենը «մարդ փոխելով» սեփական իշխանությունն ամրապնդելը։ Դա առանձնապես բարդ չէ՝ մի քանի հարյուր առանցքային պաշտոններում նշանակում ես յուրայիններին, մյուսները (այդ թվում՝ բիզնես-շրջանակները) հավատարմության երդում են տալիս, եւ ամեն ինչ շարունակվում է առաջվա պես։ Բայց իշխանություններն իրենց առջեւ որակապես նոր պետություն ու հասարակություն ունենալու խնդիր են դրել, այսինքն՝ գնում են շատ ավելի բարդ ճանապարհով։ Եվ եթե այս հարցի շուրջ իշխող քաղաքական ուժի ներսում տարաձայնություններ կան, ամեն ինչ պետք է շատ արագ հստակեցնել։ Հակառակ դեպքում ռեւանշի ձգտողներն ամեն ինչ կանեն՝ աննշան տարաձայնությունն անգամ լուրջ պառակտման վերածելու համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031