Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասված գործելաոճ է, որ ԱԳՆ ղեկավարը ՀՀ-ում գործող դեսպաններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ քաղաքացիների համար արհեստական դժվարություններ ու խոչընդոտներ ստեղծելու համար. «Ժողովուրդ»

Հուլիս 04,2019 11:16

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը երեկ հայտարարել է, որ Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին ՀՀ ԱԳՆ են կանչել պարզաբանելու համար Hetq.am պարբերականի լրագրողին վիզա չտրամադրելու հարցը։ Բանն այն է, որ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծել, ինչի հետեւանքով Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար լրագրողը ստիպված է եղել մեկնել Թբիլիսի, որտեղ արագ տրամադրվել է մուտքի արտոնագիրը։

«Այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիտարկում է Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի համատեքստում»,– ասել է Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ գործընթացի կատարման թերացումները Հայաստանի ԱԳՆ-ի համար անընդունելի են, եւ իրենք խստորեն անդրադառնալու են այդ հարցին։

Ինչ խոսք, սպասված գործելաոճ է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ՀՀ-ում գործող դեսպաններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ քաղաքացիների համար արհեստական դժվարություններ ու խոչընդոտներ ստեղծելու համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031