Վերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սեւանում մենակ են տեսնում` առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում:
Պարզվում է, ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորը Արշակ Հակոբյանի հետ միասին, այլեւս կապ չունի նախկին ոստիկանապետի հետ: Ավելին`
Արշակ Հակոբյանը նրա հրաժարականի երրորդ օրն իսկ հեռացել է հանրապետությունից եւ վերադարձել միայն 8-9 ամիս անց:
Aravot.am-ի տեղեկություններով, ներկայումս Արշակ Հակոբյանը նոր տեր է փնտրում նոր իշխանությունների մեջ ու փորձում է ցույց տալ, որ նախկին «շեֆի» հետ որեւէ առնչություն չունի: Բայց նաեւ, մեր աղբյուրը պնդում է, որ Վովա Գասպարյանն ինքն է հրաժարվել Արշակ Հակոբյանի եւ նախկին թիկնազորի ծառայություններից:
Կարդացեք նաև
Մի քանի օր շարունակ փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ՀՀ նախկին ոստիկանապետից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:
«Առավոտ» օրաթերթ,
04.07.2019
Թերթում այս լուրի հրապարակումից հետո խմբագրություն է զանգահարել Արշակ Հակոբյանը և հայտնել, որ տեղեկատվությունը իր և Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունների վատթարացման մասին, չի համապատասխանում իրականությանը: Ինքը և Վ.Գասպարյանը հանդիսանում են վաղեմի ընկերներ և իրենց հարաբերությունները չեն փոխվել: Անհեթեթություն են նաև ինչ-որ «տեր ունենալու» կամ «նոր տերեր» փնտրելու մասին արված արտահայտությունները: