Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:
«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամությունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստակամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար:
Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ անգնահատելի ավանդը՝ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում», -մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ