Լրահոս
Օրվա լրահոսը

Ճըվճըվ Արոյի որդու գործով վկաներ են հարցաքննվել

Հուլիս 03,2019 23:57

Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղադրվող Սարգիս Վարդանյանի՝ (Ճըվճըվ Արոյի որդու) գործով այսօր հարցաքննվել են վկաներ՝ «Սանիտեկի» աշխատակից եւ տաքսու վարորդ:

Տուժող ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը  Aravot.am-ին ասաց, որ վկաները դատաքննական ցուցմունքի ժամանակ պատմեցին, որ Սարգիս Վարդանյանը բարձր արագությամբ  մտել է խաչմերուկ, ճանապարհ խնդրել, անցել:

«Վկաների ցուցմունքներն այստեղ այդքան էլ էական չեն, որովհետեւ չորս կողմից տեսանյութ կա, պարզ պատկեր է, վկան չի կարող ինչ-որ բանով լրացնել կամ իրավիճակ փոխել»,- ասաց փաստաբան Բալոյանը:
Ըստ նրա՝ դեպքը տեղի ունենալու ժամանակ Սարգիս Վարդանյանը մեքենայի մեջ եղել է մի քանի աղջիկների հետ և ոչ սթափ վիճակում:

Սարգիս Վարդանյանի պաշտպան Հակոբ Մարտիրոսյանն այս փաստարկին ավելի վաղ արձագանքել էր, թե  դա որևէ  որևէ կապ չունի Սարգիս Վարդանյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորման հետ: Մարտիրոսյանի հետ համակարծիք է նաեւ փաստաբան Բալոյանը. «Համամիտ եմ այդ կարծիքի հետ, որովհետեւ ի վերջո, ալկոհոլի ազդեցությամբ չի որոշվում վարորդի մեղավորությունը, դա պատասխանատվություն է, մեր դեպքում տարածվող հանգամանք է, բայց մեղքի հետ ուղղակի կապ չի կարող ունենալ… պետք է մեղքը քննարկվի, մեղք ունի՞, թե՞ չունի: Կողմերի կռիվը ա է՝ Սարգիս Վարդանյանն այս վթարի մեջ մեղավո՞ր է, թե՝ ոչ»:

Մեր հարցին՝ Սարգիս Վարդանյանն արդյոք  ունեցե՞լ է վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, ունեցել է, նախաքննությամբ հիմնավորված է, որ ունեցել է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031