Այսօր Կասկադում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում ԱՄՆ Անկախության տոնի առթիվ ԱՄՆ դեսպանատունը բացօթյա համերգ էր կազմակերպել՝ ամերիկյան երաժշտական դիվա Ջիզել Ջեքսոնի եւ Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդի մասնակցությամբ:
Բացման խոսքով ելույթ ունեցավ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեբորա Գրիսերը: Նա իր խոսքում ողջունեց ԱԺ հայ-ամերիկյան բարեկամական խմբի անդամ պատգամավորներին, որոնք եկել էին համերգի:
Կարդացեք նաև
Պատգամավորներից ներկա էին «Իմ քայլի» պատգամավորներ Տաթեւ Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը եւ այլք:
https://www.youtube.com/watch?v=yCzFRZ5MTYU
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ