Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պոլսահայ գործիչ. «Պետությունը չի ցանկանում խառնվել մեր ներքին գործերին».ermenihaber.am

Հուլիս 03,2019 23:23

Օրեր առաջ Կ.Պոլսի հայոց պատիրքարանը հայտարարեց, որ Ստամբուլի նահանգապետարանի պահանջով մեկ շաբաթով հետաձգվում է տեղապահի ընտրությունը՝ հունիսի 27-ից տեղափոխվելով հուլիսի 4-ը: Պատրիարքական ընտրությունների հետ կապված վերջին զարգացումների շուրջ Ermenihaber-ը զրուցել է պոլսահայ գործիչ Կարո Գաբրիելյանի հետ:

Գաբրիելյանը որպես ընտրությունների գործընթացում թույլ տրված առաջին սխալ նշել է Հոգևոր խորհրդի 2019-ի մարտի 8-ի նիստում ընդունված այն որոշումը, ըստ որի ընտրություններին կարելի է գնալ նաև առանց տեղապահ ընտրելու՝ պատրիարքի փոխանորդով:

«Այդ որոշումը հակասում էր օրենքներին ու կանոններին: Բայց մայիսի 13-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելեց պատրիարքարան ու հոգևոր խորհրդի հետ հանդիպման արդյունքում որոշվեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո տեղապահ ընտրել:

Հունիսի 18-ին հոգևոր խորհրդի հունիսի 18-ին գումարած նիստին տեղապահի ընտրության օր էր նշանակվել հունիսի 27-ը: Դրանից բացի նույն ժողովին որոշում էր ընդունվել արգելափակել այդ ընտրություններին Գարեգին արք. Բեկչյանի մասնակցութունը՝ չնայած Սահակ եպս. Մաշալյանի՝ դա չանելու մասին համառումներին: Բնականաբար դա էլ նախկինում արված մի շարք քայլերի ու գործարքների նման անարդար էր և հակասում էր մեր կանոններին»,- նշեց մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031