Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ղազանչյանը՝ ավելորդ մարդկանց կյանքից դուրս թողնելու ու 60-ամյակի մասին

Հուլիս 03,2019 22:08

«Տպավորություն է, թե մի ամբողջ հավերժություն մնաց հետեւում, դեռեւս չեմ կարողանում  համակերպվել 60 թվի հետ, ինձ թվում է, որ ոչ թե  60 տարեկան եմ,  այլ ավելի երիտասարդ եմ: Միակ հուսադրող բանն այն է, որ ում հրավիրում եմ իմ 60-ամյակին, չի հավատում, որ 60 եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ խոսելով իր հոբելյանի մասին:

Ասաց, որ արդեն սկսել է եզրահանգումներ անել, մի քիչ ավելի ուշադիր է իր հանդեպ, այլեւս ավելորդ մարդկանց չի թողնում իր կյանք, չի ներում դավաճանությունը:

«Հիշում եմ, երբ ֆիլմ էի նկարում Արմեն Ջիգարխանյանի մասին մի տասնհինգ տարի առաջ, ասաց՝ ես արդեն  սկսել եմ ամեն մեկին թույլ չտալ, որ մտնեն իմ կյանք, նաեւ նորմալ եմ վերաբերվում, որ ես չհայտնվեմ իրենց կյանքում: Նույնը նաեւ իմ պարագայում է: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ բացարձակ չեմ  մտածում տարիքի մասին, ծրագրեր շատ կան; Հենց հիմա աշխատում եմ պիեսի վրա, ինստիտուտում կուրս եմ հավաքում, քննությունների եմ… Այնպես որ՝ կյանքը շարունակվում է, թող առողջություն լինի, հարազատներս առողջ լինեն, հայրս առողջ լինի, մնացածը ինչ-որ ձեւով կհաղթահարենք»,-ասաց արվեստագետը:

Հավելենք, որ Հակոբ Ղազանչյանի ծննդյան օրը շնորհավորելու էին եկել ոչ միայն գործընկերները, մշակույթի, հասարակական եւ այլ ոլորտների մարդիկ, ներկա եւ նախկին պաշտոնյաներ, այլեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին :

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031