Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
ՀՀ նախագահի աշխատակազմ