Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենաառեղծվածային վայրերը

Հուլիս 03,2019 20:34

Այն, որ երկիրն ամբողջությամբ բացահայտված չէ, սարսափ է պատճառում շատերին, և կան շատ երևույթներ կամ վայրեր, որոնք մինչև հիմա հակասական ենթադրությունների առիթ են հանդիսանում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երկիր մոլորակի առեղծվածային և զարմանալի վայրերը։

Ստոունհենջ (Անգլիա)

Ստոունհենջը քարե առեղծվածային հուշարձան է : Գտնվում է Անգլիայի գյուղերից մեկի մոտակայքում: Ոչ ոք չգիտի, թե որն է եղել այս կառույցի կառուցման նախնական նպատակը: Եղել է պաշտպանմունքի վա՞յր, տաճա՞ր, թե՞ այլմոլորակայինների համար նշան:

Հրեշի քաղաք (Չինաստան)

Չինաստանում գտնվող Խինչիանգ քաղաքում կա մի անտեսված տարածք, որը կոչում են՝ Մոգուի չենգ, թարգմանաբար՝ Հրեշի քաղաքվ: Ամառային տաք օրերին թեթև զեփյուռի ներքո ժայռերն այստեղ հնչեցնում են հոգեթով հնչյուններ, ասես հազարավոր փոքրիկ կիթառներ միասին նվագեն: Իսկ ուժեղ քամու ժամանակ այդ ձայները նմանվում են առյուծի մռնչոցի, մանկական լացի կամ էլ գայլի ոռնոցի:

Բերմուդյան եռանկյունի

Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևմուտքում է գտնվում Բերմուդյան եռանկյունին: Բերմուդյան եռանկյունին հայտնի է որպես չարիքի բույն. բարձր տեխնոլոգիական բոլոր սարքավորումներն ու նավիգացիոն սարքերն այս վայրում չեն գործում: Հաճախ նույնիսկ չի ստացվում հաղորդակցվել դրսի աշխարհի հետ: Ոչ ոք չգիտի` որն է այս առեղծվածի գաղտնիքը:

 Զատիկի կղզի

Այս կղզին գտնվում է Թաիթիի և Չիլիի արանքում, իսկ միջազգային ճանաչում է ձեռք բերել իր ուշագրավ վիթխարի արձանների շնորհիվ, որոնք ունեն մարդկային դեմքեր: Յուրաքանչյուր արձան 14 ոտնաչափ բարձրություն ունի (մոտավորապես 4 մետր), կշռում է 75 տոննա, որոնք պատրաստված են հրաբխային քարերից: Մինչև այժմ էլ անհայտ է, թե ինչպես են պարզագույն տեխնոլոգիական միջոցներով այս արձանները կառուցվել: Արձանների ծագման ու դրանց նշանակության մասին շատ վարկածներ կան, բայց վերջնական ապացուցված որևէ որոշում չկա։

Քեոփսի բուրգ

Եգիպտոսն աշխարհի ամենաառեղծվածային վայրերից է: Գտնվում է Աֆրիկայի հյուսիսում: Ավելի քան 80 բուրգ տարածված է Նեղոս հետի երկայնքով: Յուրաքանչյուր բուրգի բարձրությունը 100 մետր է, որոնք պատրաստված են մինչև 100 տոննա կշռող հսկայական քարերից: Մինչև այժմ բուրգերի մասին լեգենդներ, առասպելներ են պտտվում: Ամենաբարձրը Քեոփսի բուրգն է: Բոլոր բուրգերը կառուցված են մեկը մյուսի վրա դրված քարերից: Բուրգը կառուցելիս չի օգտագործվել որևէ ամրացնող միջոց: Բոլոր քարերը համընկնում են, ուստի դժվար է որևէ անցք կամ ճեղք գտնել: Կառուցման տեխնիկային վերաբերվող հարցերը վերջնականապես չեն բացահայտվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով:

 

Պատրաստեց Աննա ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031