ՎՏԲ-Հայաստան Բանկ, 04.07.2019թ.
Բանկի գլխամասային գրասենյակում, որը գտնվում է Մոսկովյան 35 հասցեում, կանցկացվի ուսումնական միջոցառում`շտապ տարհանում շենքից:
Բանկի աշխատակիցների կողմից արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով` բանկի տնօրինությունը որոշեց կազմակերպել բիզնեսի անընդհատության համակարգի սթրես-թեստավորում` ուսումնական հրդեհի ահազանգ կազմակերպելու միջոցով:
Բանկի բոլոր աշխատակիցները, որոնց կուղեկցեն տարհանման պատասխանատու մասնագետները, ժամը 14:00-ին, պայմանական հրդեհի պատճառով ստիպված կլինեն լքել շենքը:
Կարդացեք նաև
ՎՏԲ-Հայաստան բանկի տնօրինությունը որոշում է կայացրել ապագայում նույնպես կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որպեսզի Բանկը միշտ պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակների:
ՎՏԲ-Հայաստանի բանկ