Լրահոս
Օրվա լրահոսը

Փշալարերից ազատագրել Անիի ավերակների դիմաց գտնվող Խարկով գյուղը․ Սամվել Բալասանյանի առաջարկը

Հուլիս 03,2019 19:22

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով տուրիզմի զարգացման մասին, կարծիք հայտնեց, որ Շիրակի մարզ այցելող տուրիստը նախևառաջ պիտի տեսնի Անիի ավերակները, այնուհետ այցելի Գյումրի։ Սակայն, Անին վայելելու համար, ըստ քաղաքապետի, պիտի «ակտիվացնել» Խարկով գյուղը։

Հիշեցնենք, որ Խարկով  կամ Նոր Շեն գյուղը, որը Շիրակի մարզի վարչական սահմաններում է գտնվում, Անիի ավերակներից բաժանված է ընդամենը մեկ ձորով ։ Այս գյուղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, անգամ տեղաբնակներն անցագիր են հանում ծննդավայր մտնելու համար։

Այդ պատճառով հայ-թուրքական սահմանին գտնվող գյուղը դատարկվել է, բնակիչները, հոգնելով այս ամենից, ճարահատյալ լքել են սեփական գյուղը : Այստեղ տները քարուքանդ են, եկեղեցին խոնարհված է․ տարիներ ի վեր գյուղի միակ բնակչուհին Վահանդուխտ Վարդանյանն է, որն արդեն 83 տարեկան է և գյուղից չի հեռանում, որպեսզի չուրախացնի թշնամուն ։ Թուրքական յաթաղանից փրկված նրա սկեսուրը մահից առաջ խնդրել էր հարսին․ «Հաց թխելու ալյուր էլ չունենաք՝ թոնիրը վառեք, թող ծուխ դուրս գա, ու թշնամին տեսնի, որ գյուղում մարդ է ապրում, չուրախանա դատարկվելուց»։


Գյումրու քաղաքապետի կարծիքով՝ Խարկով գյուղի մոտ դրված անցակետը պիտի տեղափոխել, տանել ժայռի մոտ, որպեսզի յուրաքանչյուր տուրիստ կարողանա գնալ Խարկով ու այնտեղից տեսնի պատմական մայրաքաղաքի ավերակները։

«Այդ գյուղը պիտի ազատագրվի փշալարարերով պատված տարածքներից, եթե այդպես լինի, իդեալական բան կլինի, մարդը կգնա, Անին կդիտի, ժամանակին հյուրատներ կկառուցվեն, և հետո կգա Գյումրի»,-առաջարկում է Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Կը կարդամ որ Գիւղի անունը ՆՈՐՇԷՆ է – ինչու կը շարունակենք ԽԱՐԿՈՎ անուանել ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031