Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում և կրկնակի ծախսերից խուսափելու նպատակով. Երեւանի քաղաքապետարան

Հուլիս 03,2019 19:10

Երևանի տարբեր հատվածներում այս օրերին ասֆալտապատման ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով 2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում:

Ինչպե՞ս են ընտրվում փողոցներն ու ի՞նչ սկզբունքով: Քաղաքացիներից շատերը վերջին օրերին իրենց անհանգստությունը հայտնեցին. արտաքուստ բարեկարգ փողոցներն ինչու՞ են նորից ասֆալտապատվում: Քաղաքապետարանը պարզաբանում է. ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ  ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են:

«Այստեղ հնարավոր չէ ճաքալցման եղանակով ասֆալտը պահպանել, մենք կարող ենք առանձին՝ մեկ, երկու երկայնական ճաքերը պահել, բայց սա ամբողջը ցանց է:  Եթե այսպես մնա,  ձմռանը, օրինակ, -40 աստիճանի դեպքում կամ էլ անձրևի ժամանակ ամբողջ ասֆալտը կքայքայվի», – մանրամասնում է շինարարության և բարեկարգման վարչությունից Ֆելիքս Յայլոյանը:

«Մենք  ծավալ  չենք մեծացնում: Մեքենան վարելիս չի երևում, բայց ոտքով քայլելիս ցանցային ճաքերը երևում են և հենց դրանք էլ ասֆալտապատվում են, մինչդեռ մեկ գծով ճաքերը հիմնականում ճաքալցման կարիք են ունենում»,-նշում է կապալառու ընկերության ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը:

«Առաջին հայացքից բոլորին պարզ էր, որ Արշակունյացը բարվոք վիճակում է, բայց կային բազմաթիվ ալիքներ և քարտեզատիպ ճաքեր, որոնք անհնարին է պահպանել: Եթե այստեղ ճաքալցում անենք, ապա կարճ ժամանակ անց կրկին խնդիր էր ծագելու և արդեն կրկնակի ծախսի կարիք կլիներ»,-նշում է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Վաղարշյան փողոցում և Երևանի մուտքը համարվող Թբիլիսյան խճուղու մի շարք հատվածներում ասֆալտը կթարմացնեն առաջիկա օրերին:

Յուրաքանչյուր փողոցի համար կազմվել է առանձին նախագիծ:

Ֆրանսիայի հրապարակի և Աբովյան պուրակից դեպի Հաղթանակ զբոսայգի բարձրացող ճանապարհի ասֆալտն արդեն թարմացվել է:

«Շատերը քայլում են և չեն նկատում այն վիճակը, որն ավելորդ անհարմարություններ է ստեղծում վարորդների համար: Կաևոր է, որ հատկապես կենտրոնական փողոցները լավ վիճակում լինեն», – նշում են վարորդները:

Ասֆալտապատումը հիմնականում կազմակերպվում է ցերեկային ժամերին: Պատճառը օրենսդրության պահանջն է. այն փողոցներում, որտեղ մոտակայքում բնակելի շենքեր կան, ժամը 22.00-ից մինչ առավոտյան 06.00-ն աշխատանքներն արգելվում են:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:

Սա չի նշանակում, սակայն, որ գիշերն առհասարակ գործ չի արվում: Մայրաքաղաքի ոչ խիտ բնակեցված հատվածներում ասֆալտապատումը կազմակերպվում է գիշերային ժամերին:

Քաղաքապետարանը վստահեցնում է՝ աշխատանքը կատարվում է որակով: Այսօր արդեն կան որոշակի տնտեսումներ, որոնցով ավելի շատ փողոցներ կնորոգվեն ու կհիմնանորոգվեն։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունն ու հիշեցնում՝ փողոցներն ու մայթերը բարեկարգվում են բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու համար:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031