Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ:
ՀՀ նախագահի աշխատակազմ