Մոսկվայում ավարտվեց «Պառլամենտարիզմի զարգացումը» խորագրով միջազգային երկրորդ համաժողովը:
Մեր պատվիրակության մի մասը, ԱԺ նախագահի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնեց Կիպրոսի Հանրապետություն, իսկ մի մասս էլ եկանք օդանավակայան, որ վերադառնանք հայրենիք:
Մեկ էլ պարզվում է, որ Աշոտյանը, ով նույնպես մասնակցում էր Մոսկվայում ընթացող նույն համաժողովին, հիմա էլ նույն օդանավով մեզ հետ վերադառնում է հայրենիք: Հիմա չգիտեմ ի՞նչ անեմ. տոմսերս փոխե՞մ մնամ Մոսկվայում, որ հիմա էլ չնկարեն, ասեն, թե Մարուքյանի Աշոտյանի հետ գաղտնի մեկնում է Չելյաբինսնկ՝ հատուկ գաղտնի խորհրդակցությունների: Թե՞ գնամ ինքնաթիռի ամենավերջում նստեմ, գլխիս էլ մի բան գցեմ, որ հանկարծ Աշոտյանը չանցի ու մոտենա, հարցնի ոնց եմ ու մինչ հասցնեմ պատասխանել, այդ պահը նկարեն ու գրեն, որ Մարուքյանն ու Աշոտյանը գաղտնի հատուկ ինքնաթիռում բան են խոսել, որ ոչ ոք չլսի, թե դրանք ինչ են քննարկում: Ահա թե ովքեր դարձան Նոր Հայաստանի ընդդիմությունը:
Էլի վերնագրեր կարող եմ հորինել, գիտեք հումորս, բայց թե ինքնաթիռն արդեն արագություն է հավաքում բոլորին բարի թռիչք ու անսահման համբերություն:
Կարդացեք նաև
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Հ.Գ. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է Մարուքյանի գրառմանը. «Իմ հետ բոլոր նկարները, թե նախկինում արած, թե նորերը, պինդ ու լավ պահիր։ Նրանք պետք են եղել երեկ, պետք կգան նաեւ վաղը։ Իսկ ներկայի համար մի արդարացիր, դա զոմբիներին միայն գազազեցնում է, նրանք ադրենալինի հոտը լավ են զգում»:
https://www.facebook.com/photo.php?fbid=10157244179562410&set=a.10152272699087410&type=3&theater