Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Փամբուխչյան. Հնարավոր է, որ Հայաստանը ևս ձեռք բերի իր սեփական նավը և կատարի ծովային փոխադրումներ «Ա1+»

Հուլիս 03,2019 17:17

«Ծովային օրենսգիրք» ստեղծելու գաղափարը  ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանի մոտ առաջացել է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Նա ներկայացնում է Մոնղոլիայի և Մոլդովայի օրինակը, որոնք նույնպես չունեն ելք դեպի ծով, սակայն տարբեր երկրներից նավեր են գրանցվում այստեղ և նավարկում նրանց դրոշի ներքո։

ՄԱԿ-ի կոնվենցիայով հաստատված է, որ 44 դեպի ծով ելք չունեցող երկրներ իրավունք ունեն  ձեռք բերել ծովային օրենսդրություն և մասնակցել ծովային առևտրին։

«Օրենսդրությունից հետո պետք է գործառույթ սկսենք, որպեսզի Հայաստանը դառնա լիարժեք անդամ և ստանա դրոշ կրելու իրավունք։ Դրոշից կարող են օգտվել այլ երկրների քաղաքացիներ, որի դիմաց իրենք պետք է պետբյուջե վճարեն համապատասխան վճարներ, որը կսահմանի կառավարությունը։ Հնարավոր է նաեւ, որ Հայաստանը ևս ձեռք բերի իր սեփական նավը և կատարի ծովային փոխադրումներ»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031