Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն հանցագործություններ Գեղարքունիքի մարզում. ոստիկանների բացահայտումը

Հուլիս 03,2019 16:42

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում` 2010 թվականի դեկտեմբերին անձամբ կամ գանձապահի միջոցով, դպրոցի մի շարք աշխատակիցների միասնական դիտավորությամբ, որպես կաշառք պահանջել է Ամանորի առթիվ վճարվելիք պարգևավճարների կեսը, որից հետո ստանալով դպրոցի կոլեկտիվի մի մասի համաձայնությունը, հրաման է արձակել` պարգևավճարներ տրամադրելու մասին:

Դպրոցի աշխատակիցներն էլ պարգևավճարները ստանալիս գանձապահին են թողել պայմանավորած գումարները` տնօրենին փոխանցելու համար: Նկարագրված եղանակով միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը տիրացել է պարգևավճարների համար հատկացված մոտ 1 միլիոն 800 հազար դրամից 900 հազարին:

Բացի այդ, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, նույն տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գանձապահի օժանդակությամբ, պարգևատրման տեղեկագրում ստորագրություններ կեղծելով, միասնական յուրացման դիտավորությամբ հափշտակել է մի շարք աշխատակիցների պարգևավճարների գումարները:

Պարզվել է նաև, որ հիշյալ տնօրենը 2011-ից մինչև 2016 թվականը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցի պահակ է հրամանագրել իր որդուն, որը փաստացի չի հաճախել աշխատանքի, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձի` առանձնապես խոշոր չափի մոտ վեց միլիոն դրամ գումարը յուրացրել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031