Ռուսաստանի հավաքականի անդամ Մարգարիտա Գասպարյանը Լոնդոնում ընթացող Ուիմբլդոնյան մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպեց Ուկրաինայի լավագույն թենիսիստուհի Էլինա Սվիտոլինայի հետ:
Առաջին սեթը Գասպարյանը գրանցեց իր օգտին՝ 7:5: Երկրորդ սեթում էլ մեր հայրենակիցը ընթանում էր առջեւում, սակայն ձախ կոնքի վնասվածքի պատճառով չկարողացավ զարգացնել հաջողությունը եւ երբ հաշիվը արդեն 5:6 էր, չկարողացավ ավարտել պայքարը եւ լքեց կորտը: Հաղթանակը շնորհվեց Սվիտոլինային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ