Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության հայտարարությունը՝ դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Հուլիս 03,2019 16:36

Դատաիրավական բարեփոխումների շրջանակում Արդարադատության նախարարության կողմից՝ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվում են հետևյալ աշխատանքները՝

1. Մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը.

2. Դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի համատեքստում հստակեցվում են Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները.

3. Մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, մասնավորապես՝

    • Հստակեցվում են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը, ընթացակարգերը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը
    • Բարեփոխվում և կատարելագործվում է դատավորի գույքի, եկամուտների   ծախսերի  շահերի  հայտարարագրման ինստիտուտը.
    • Ավելացվում և ամրապնդվում են դատավորի համար նախատեսված ինստիտուցիոնալ և գործառութային երաշխիքները (այդ թվում՝ սոցիալական և ֆինանսկան).
    • Մշակվում են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը:

Վերոնշյալ նախագծերը մշակվում են ԵԽ միջազգային փորձագետների հետ համատեղ՝ աշխատանքային քննարկումների շրջանակում, որոնց նախատեսվում է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների:

Նախագծերը, պատրաստ լինելուց հետո, կներկայացվեն հանրային քննարկման՝ այդ թվում՝ www.e-draft.am  հարթակում տեղադրելու,  դատական իշխանության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ քննարկումների ձևաչափով:

Քննարկումներն ավարտելուց հետո միայն Նախագծերը կներկայացվեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնի հանրությանը:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031