Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրք-վրացական տանդեմ Վրաստանում եւ ՌԴ ռազմաբազա Հայաստանում. ի՞նչ անել

Հուլիս 03,2019 16:15

Պետականության զարգացում, անվտանգության ապահովում, ՀՀ ազգաբնակչության բարեկեցություն. քաղաքագետ Արմեն Մինասյանի կարծիքով, սրանք Հայաստանի շահերն են, ինչը մեր կառավարիչները պետք է հստակ պատկերացնեն: Այս մասին քաղաքագետն ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի այսօր կազմակերպած
«Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ:

Քաղաքագետը գտնում է, որ ամեն ինչ պետք է ծառայեցնենք այս երեք խնդիրների լուծմանը: Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, Արմեն Մինասյանը կարեւոր է համարում տարբերակել փաստերը եւ պտտվող տեղեկությունները: Նա նաեւ վստահ է, որ վրացական խորհրդարանում տեղի ունեցածը Վրաստանի փողոցվում տեղի ունեցածի հետ շատ քիչ կապ ունի:

Արմեն Մինասյանը նաեւ կարծում է, որ տեղի ունեցող զարգացումներում միշտ չէ, որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական համատեքստեր պետք է տեսնել: Այս առնչությամբ նա անդրադարձավ նաեւ ռուս զբոսաշրջիկների՝ Վրաստան ներհոսքի խնդրին՝ նկատելով, որ ՌԴ-ն խնդիր ունի սեփական զբոսաշրջիկներով համալրելու Ղրիմը, ուստի, եթե չլիներ որեւէ քաղաքական գործոն, ամենը կարելի էր դիտարկել տուրիստական հոսքերը Ղրիմ ուղղորդելու տեսանկյունից։ Արմեն Մինասյանը հիշեցնում է ձմեռային զբոսաշրջային շրջանը, երբ ռուսական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին`Վրաստանում գրիպի համաճարակի մասին, ինչի արդյունքում, ռուս զբոսաշրջիկների մեծ մասն իր հանգիստը Սոչիում անցկացրեց:

Արմեն Մինասյանի կարծիքով, ի դեպ, Հայաստանը պետք է, այսպես ասած, առիթն օգտագործի եւ փորձի ռուս զբոսաշրջիկներին Հայաստան բերել:

Ամեն դեպքում, ըստ բանախոսի, բավական դինամիկ քաղաքական գործընթացների կիզակետում ենք գտնվում, որոնց զարգացումները մի քանի շերտերով պետք է դիտարկենք` աշխարհաքաղաքական, տարածաշրջանային եւ տվյալ երկրների ներքաղաքական զարգացումների: Նա առաջարկում է Վրաստանի թուրք-ադրբեջանական համագործակցություններին չնայել իբրեւ Հայաստանի դեմ ուղղված գործարքներ, այնպես, ինչպես ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան չպետք է ընկալվի Վրաստանի դեմ գործիք:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031