Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիորգի Գախարիայի հրաժարականը նշանակում է իշխանության հանձնում. Փորձագետները` վրացական զարգացումների մասին

Հուլիս 03,2019 15:24

Վրացագետ, «Օրբելի« կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի գնահատմամբ, ռուս-վրացական հարաբերությունները բավական յուրօրինակ են, այն իմաստով, որ միմյանց հետ բավական բարդ խնդիրների առկայության պայմաններում, կողմերը ժամանակ առ ժամանակ բավական ակտիվ տնտեսական համագործակցություն են ծավալում: Իր կարծիքը փորձագետն այսօր բարձրաձայնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա դիտարկմամբ, վերջին տարիներին Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ նաեւ տուրիզմն է ակտիվացել, ինչը Վրաստանի տնտեսությանը բավական լուրջ գումարներ է բերում։ Փորձագետի հաշվարկներով, տրանսֆերտների հետ համատեղ, խոսքը մինչ 1-1,5 միլիարդ դոլարի մասին է։

Փորձագետի դիտարկումներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում տեղի ունեցող զարգացումները վառ ապացույցն են, որ 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական հարաբերությունների փոփոխությունը շարունակվում է օրակարգում մնալ եւ բավական սուր: Ամեն դեպքում, Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ըստ Ջոնի Մելիքյանի, Մոսկվայի արձագանքը կոշտ չէր. «Ռուս զբոսաշրջիկները հիմնականում Վրաստան ժամանում են Լարսով՝ սեփական ավտոմեքենաներով։ Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա այնտեղ բողոքի ակցիաները հիմա էլ շարունակվում են, բայց դրանց մասնակիցների թիվը նվազել է: Այս շաբաթ հնարավոր է մարեն»:

Վրացագետի դիտարկումներով, 2020 թվականին Վրաստանում կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ այդ երկրում ավելի հայտնի են դառնում ազգայնական ուժերը։ Վրաստանի հաջորդ կառավարությունը լինելու է կոալիցիոն:

«Ջավախք» հիմնադրամի տնօրեն Արմեն Ավետիսյանն այս հարցում համամիտ է Ջոնի Մելիքյանի հետ: Վրաստանի վերջին օրերի զարգացումների առնչությամբ էլ փորձագետը նկատում է. «Ցուցարարների միայն մեկ պահանջ է մնացել չիրականացված, բայց վստահ եմ, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չի տալու։ Իշխանությունը թույլ չի տա, որ նա հրաժարական տա։ Գախարիան «Վրացական երազանքի» ողնաշարն է։ Նրա հրաժարականը նշանակում է իշխանության հանձնում»:

Արմեն Ավետիսյանի գնահատականներով էլ՝ Վրաստանում թուրք-ադրբեջանական տանդեմին միանշանակ ձեռնտու է, որ ռուս-վրացական հարաբերությունները վատթարանան: Ուստի փորձագետը համոզված է, որ հայկական կողմը պետք է մեծ դերակատարություն ունենա այդ զարգացումներում` հօգուտ իր շահերի: Հայկական կողմի միջնորդությունն, ըստ բանախոսի, պետք է այնպիսին լինի, որպեսզի չվնասվեն հայ-վրացական եւ հայ-ռուսական հարաբերությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031