Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խոչընդոտել է ՀՀ-ի մասնակցությունը Բաքվում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Հուլիս 03,2019 14:53

Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի հերթական նստաշրջանը, որին դիտորդի կարգավիճակում մասնակցելու հրավեր ստացել է նաեւ ՀՀ-ն՝ դեռեւս ապրիլին, սակայն մասնակցությունը խոչընդոտվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետություն Ադրբեջանից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ միջոցներ՝ հայաստանյան պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտք գործելու արգելքը եւ ամենօրյա հակահայկական քարոզը»,-տեղեկացրեց Աննա Նաղդալյանը:

Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ այդ առնչությամբ մշտապես կապ են պահպանել. «Քարտուղարությունը ջանքեր է գործադրել՝ Ադրբեջանի իշխանություններից ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքներ, սակայն միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է գրավոր տրամադրել հավելյալ երաշխիքներ՝ հայկական կողմի մուտքն իր երկիր եւ մասնակցության անվտանգությունն ապահովելու համար»:

Այսպիսով, ըստ Աննա Նաղդալյանի, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը, ինչն արատավոր նախադեպ է. «Կառույցի անդամ մեկ պետությունն արգելափակում է մյուս անդամ պետության մասնակցության իրավունքը: ՀՀ-ն պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը եւ անդամ պետություններին՝ կոչ անելով հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/386604515310602/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Աննա, մի՛ խեղաթիւրիր իրականութիւնը: Ադրբեջանը ՉԻ՛ խոչընդոտում: Նրանք ասում են, ուզում էք գա՞լ՝ համեցէք: Այդ ԴՈՒՔ է, որ չէք գնում:

    Եւ եթէ նոյնիսկ ընդունենք ձեր «տեսակէտը», ի՞նչ քայլեր էք ձեռնարկում այդ ուղղութեամբ: ՅՈՒՆԵՍԿՕ-ին նամակ գրել, զռռալ-բողոքելը շատ քիչ է: Ամիսը մէկ նոյն պատմութիւնն է: Վերջինը՝ Մխիթարեանի դէպքը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031