Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական անցյալին վերադարձ չի կարող լինել. տեղի է ունեցել «Ժառանգություն»-ՀՅԴ հանդիպում

Հուլիս 03,2019 14:41

Այսօր՝ հուլիսի 3-ին, «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին  «Ժառանգություն»-ից մասնակցում էին  կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը,  ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր ընտրվեցին դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:

Նշվեց, որ  Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, եւ քաղաքական անցյալին վերադարձ այլեւս չի կարող լինել:

 

«Ժառանգություն» կուսակցության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031