Լրահոս
Օրվա լրահոսը

«Մնացականյանի այցն Արցախ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածությանը». ԱԳՆ խոսնակ

Հուլիս 03,2019 13:48

Հուլիսի չորսին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կլինի Արցախում եւ կհանդիպի Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահի, Արցախի թեմի առաջնորդի եւ ԱԳ նախարարի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա բնորոշմամբ՝ այդ այցը կանոնավոր գործընթաց է, որը նախորդում կամ հաջորդում է Մնացականյանի՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումներին:

«Սա արվում է՝ ելնելով Արցախն ավելի ներգրավված պահելու գործառույթից, եւ այն որեւէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցը բանակցություններում»,-շեշտեց Աննա Նաղդալյանը: Նրա փոխանցմամբ՝ հանդիպումներում անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպման ժամանակ քննարկված հարցերին, եւ դրանք քննարկվելու են նաեւ Արցախի ղեկավարության հետ:

https://www.facebook.com/aravot.am/videos/386604515310602/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել