Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում պաշտոնական Երեւանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հուլիս 03,2019 13:36

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում ընթանում են հակամարտությունը սրելու ճանապարհով։ Նա չի բացառում, որ հարաբերությունների այդ սրումը բացասական անդրադառնա Հայաստանի վրա` կոմունիկացիաների ու ճանապարհների սահմանափակման մասով: Իր կարծիքը փորձագետը բարձրաձայնեց «Վրաստան-Հայաստան. ինչպե՞ս արձագանքել ռուս-վրացական լարվածությանը», «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի այսօր կազմակերպած քննարկման ժամանակ:

Փորձագետը անհանգստացած է, քանի որ պաշտոնական Երեւանի կողմից չեն հնչում առաջարկներ, որոնք կնպաստեն իրավիճակի հանդարտեցմանը`բերելով լուծումների, որոնք կնպաստեն Հայաստանի կենսական շահերին:

Խոսելով Վրաստանում թուրք-ադրբեջանական քարոզչության մասին, բանախոսն ասաց, որ Վրաստանում իշխող ուժն արել է հնարավորը, որ 2008 թվականից ի վեր ռուս-վրացական հակամարտությունը հնարավորինս երկար ձգվի, սրվի եւ խորանա. «Իհարկե, այս ճանապարհով ամեն մեկը փորձում է լուծել իր խնդիրները։ Ադրբեջանի դեպքում դա Հայաստանի կոմունիկացիոն հնարավորությունների արգելափակումն է, տնտեսական ճնշումների միջոցով Արցախյան հարցում պրոադրբեջանական լուծումներ գտնելը»:

Փորձագետ Դավիթ Մաթեւոսյանի կարծիքով, վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում ծավալվող իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Հայաստանի շահերի հետ, թեկուզ այն պատճառով, որ ՀՀ-ի արտաքին առեւտրաշրջանառության 75 տոկոսն իրականացվում է Վրաստանի տարածքով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031