Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Բորիսենկո. Չեմ զղջում, որ մենք Փաշինյանին ընտրեցինք, բայց ներկայիս իշխանության բռնած ճանապարհն ինձ այնքան էլ դուր չի գալիս. «Ժողովուրդ»

Հուլիս 03,2019 13:21

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է։ Ելենան խոսել է իր ստեղծագործական, հայաստանյան ներքին քաղաքական կյանքի մասին։

–Ելենա, կցանկանայի քաղաքական կյանքից խոսենք։ Դուք միշտ եղել եք պայքարի կիզակետում մարտի 1-ի դեպքերի ժամանակ, «Էլեկտրիկ Երեւանի», թավշյա հեղափոխության օրերին։ Հիմա ի՞նչ տպավորություն ունեք երկրում տիրող իրավիճակից։

–Այո, ես միշտ եղել եմ արդարության կողմը դեռ դպրոցական տարիքից։ Թավշյա հեղափոխության օրերին ես ոչ թե որեւէ մեկի կողմնակիցն էի, այլ ունեի թշնամի, որից ցանկանում էի ազատվել։ Դա ստացվեց։ Բնական է, որ այդ իրավիճակում երկրի ղեկավարի պաշտոնում, որպես միակ օպտիմալ տարբերակ, դիտարկվում էր Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ զղջում, որ մենք նրան ընտրեցինք, բայց ներկայիս իշխանության բռնած ճանապարհն ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Սա դեպի իմ երազած երկիր տանող ճանապարհը չէ:

Իհարկե, կարծիքս սիրողական է, զուտ որպես քաղաքացի, սուբյեկտիվ դիրքորոշումս եմ արտահայտում։

Ի դեպ, այսօր շատ դերասաններ սոցցանցերում լայվեր են մտնում, քաղաքականությունից են խոսում այն պարագայում, երբ իրենք հեղափոխությանը միացան վերջին օրերին միայն, երբ պարզ էր, որ հաղթանակն անխուսափելի է։ Իսկ նրանք, ովքեր հենց սկզբից ծառայել են հեղափոխությանը, այդպիսի բաներ չեն անում։ Աստված տա ամեն բան հաջող ընթանա։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031